Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

365466299_624360856513717_5210501655475170_n

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում:

364123916_624360736513729_3794208460648832919_n

Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

--00—ՅՄ