Ժամանակ հետո ստիպելու են, որ Կապանի օդակայանը չշահագործվի․ ՀՀ ԶՈւ-ն ինչո՞ւ չի ոչնչացրել կրակողին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

untitled_41.thumb_

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել: Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար», իր ֆեյսբուքյան էջում ընդգծել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ ավելացնելով․

«Եթե այս գիշեր էլ այդ «անհայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու: Ու որոշ ժամանակ հետո  «անհայտ» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի:  ԱԱԾ-ն, գուցե, չգիտի, որ այնտեղից կրակողը ադրբեջանական զինուժի զինվորական է, այնտեղ անհայտ անձ պարզապես չի կարող լինել: Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին: Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչու՞ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են»։

--00—ՅՄ