Երևանը դարձել է թավշյա սեզոնին ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ռու

Թավշյա սեզոնի ընթացքում արտերկրում հանգիստը կազմակերպող ռուսաստանցիների շրջանում Երևանը դարձել է երկրորդ ամենատարածված ուղղությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Газета պարբերականը՝ վկայակոչելով OneTwoTrip-ի վերլուծաբանների ուսումնասիրությունը։

Նախընտրելի ուղղությունների շարքում Երևանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը․ դեպի Հայաստանի մայրաքաղաք կատարվել է ամրագրումների 4,3 %-ը։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Երևանն այս տարի 34,4 %-ով ավելի պահանջված է դարձել։

Առաջին հորիզոնականում է Ստամբուլը, որին բաժին է ընկնում արտասահմանյան բոլոր ամրագրումների 8,9 %-ը, սակայն տարվա ընթացքում քաղաքի մասնաբաժինը նվազել է 3,3 %-ով։ Եռյակը եզրափակում է Հռոմը (3,5 %), որտեղ հյուրանոցների պահանջարկը 2022 թվականի համեմատ աճել է 43,5 %-ով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ