Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով առաջարկներ է ուղարկում Բաքվին, բայց նրանք ուղղակի չեն պատասխանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Ադրբեջանը երեկ հերթական սադրանքն է իրականցրել, ուղարկելով այդ հումանիտար օգնությունը՝ Բաքուն փաստացի ընդունել է, որ կա հումանիտար ճգնաժամ։ Այս մասին այսօր Կոռնիձորի հատվածում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Բոլոր առաջարկները, որոնք Արցախի իշխանությունները ստանում են միջնորդների կողմից, քննարկվում են քաղաքական դերակատարների հետ և իրավիճակին համապատասխան լուծում են ստանում», - անդրադառնալով բանակցությունների ընթացքին՝ նշեց ԱՀ ԱԳ նախարարւ։

Ղազարյանը հավելեց նաև, որ Բաքվի կողմից բազմաթիվ հավաստիացումներ են ստացել և դրանցից ոչ ոք մինչև օրս իրականություն չի դարձել․ «Արցախը հարցի խաղաղ ձևով լուծման ամենաշահագրգիռ կողմն է, բայց ադրբեջանական կողմը խուսափում է այս տարբերակից։ Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է ուղարկում, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում։»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

-00—ԱՊ