Բաքուն Լաչինի միջանցքի «բացելու» համար ուզում է սահմանել վերահսկողություն ու մաքսային ռեժիմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

լա

Ադրբեջանական կողմը հայտարարել է Լաչինի միջանցքի՝ առաջիկա օրերին «բացելու» հնարավորության մասին՝ առանձին շեշտելով, որ «դա պետք է տեղի ունենա իրենց երկրի օրենքների պահպանման ու սահմանապահ վերահսկողության, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմաններով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նշենք, որ դա խախտում է 2020թ-ի Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, համաձայն որի Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնվում է ՌԴ խաղաղապահ ուժերին:

Ավելին, ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ Լաչինի միջանցքի բացումը կապել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հետ. Հաջիևը նշել է, որ «Լաչինի միջանցքի բացումը կարող է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման գործընթացի հերթական բաղադրիչ լինել»: Հիշեցնենք, որ բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ։

--00--ԼՀ