Վահան Քերոբյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

photo_2023-08-30_17-52-27

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Նախարարը  բարձր  գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ հարաբերությունների և արդյունավետ աշխատանքի համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։

--00—ՅՄ