Սուրբ Գայանե վանքում կկատարվի Հանրապետական մաղթանք Արցախի Անկախության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

photo_2023-09-01_17-30-40

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։

Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

--00—ՅՄ