Դալմայի այգիներում հայտնաբերվել է դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

դի

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարևանությամբ գտնվող Դալմայի այգիներում՝ առվակի մեջ, տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Բարսեղյանն ու Վարազդատ Գևորգյանը։

Դին առվակից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Փրկարարները դին առվակից դուրս են բերել և մոտ 500 մետր ոտքով մոտեցրել դիատարին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ