Ֆրանսիայի դեսպանն ու Ֆրանսիայի ԱԺ ԱՀ հանձնաժողովի նախագահն այցելել են Արարատի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

այց

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:

ԵՄ առաքելությունը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»։

--00—ԼՀ