Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցենք ԼՂ հայերին․ Մենենդես

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1120130

Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հայերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։

«Նախորդ գիշեր իմ մտահոգությունների մասին խոսեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զորքերի դիրքավորումներին և նրանց շարուանկվող ագրեսիային, որի մասին նախազգուշացրել էի նախորդ շաբաթվա լսումների ժամանակ։

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Մենենդեսը։

--00—ՅՄ