ՊԲ զինվորներին դուրս են հանել Մարտակերտի շրջակայքից, սակայն քաղաքը դեռևս չի կարողանում տարհանվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱՐՑԱԽ մարտակերտ

ՊԲ զինվորներին դուրս են հանել Մարտակերտի շրջակայքից, սակայն քաղաքը դեռևս չի կարողանում տարհանվել։ Մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ սպասելով տարհանման դեպի Ստեփանակերտ։

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց տեղի բնակիչներից մեկը, Եվլախում կայացած հանդիպման համաձայն՝ ՊԲ զինվորներին դուրս են հանել Մարտակերտի շրջակայքից, մեծ հաշվով ադրբեջանցիները շրջափակել են քաղաքը, սակայն հնարավոր տարհանում այս պահին չի իրականացվում․ «Սպասում ենք, որ ռուսները կարողանան մեզ դուրս հանել, ասում են՝ ճանապարհները անվտանգ չեն, բոլոր տեղերում ադրբեջանցիներ կան, ուզում ենք շարժվել դեպի Ստեփանակերտ, որպեսզի հետո հասկանանք, թե ինչ ենք անում»,-ասաց նա։

--00—ՅՄ