Ժամը 10:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66.500 անձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66.500 անձ․ 11.967 անձ հաշվառված է։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ առաջիկայում նախատեսում են տարբեր գործիքներով գտնել այն եղանակները, որոնք կարիքներին համապատասխան կլինեն․ «Լեռնային Ղարաբաղում մեքենաներ չունեցող անձանց կտրամադրենք ավտոբուսներ, ռուս խաղաղապահների հետ համաձայնությամբ կապահովենք տեղափոխությունը։

Սպասում ենք մի քիչ երթևեկությունը թեթևանա, նոր կազմակերպենք»։

--00—ՅՄ