ԼՂ-ից մարդկային հոսքը դադարել է, այնտեղ մնացել են միայն պաշտոնատար անձինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ժամը 16։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է ժամանել 100 520 բռնի տեղահանված անձ։ Ներկայում Արցախում մնացել են առավելապես պաշտոնատար անձինք։ Այս մասին կառավարության հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նա նշել է, որ Հակարիի կամուրջը մինչ այժմ հատել է 21107 մեքենա, ավելի քան 89,1 հազար բռնի տեղահանվածներ արդեն գրանցվել են, կառավարությունը կացարան է հատկացրել ավելի քան 53,9 հազար մարդու։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ