Արցախում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-66x0wh-1854x1080z-0.4241

Ադրբեջանական կողմի հետ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այժմ խոսքն այն առաքելության մասին է, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում, դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան», - ասել է Պեսկովը։

--00—ՅՄ