Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն գաղտնի հանդիպում են անցկացրել Արցախում էսկալացիայից առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,24News

հա

Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն գաղտնի հանդիպում են անցկացրել Արցախում էսկալացիայից առաջ։ Այս մասին հայտնում է  Politico-ն։ 

Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Արցախում «հակաահաբեկչական իրադարձություններից» երկու օր առաջ, տեղի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների՝ Լուի Բոնոյի, Տոյվո Կլաարի և Իգոր Խովաևի հանդիպումը։

«Ստամբուլում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների արտակարգ հանդիպումը Մոսկվայի և Արևմուտքի միջև շփումների հազվադեպ դեպք էր: Այն կոչված էր լուծելու Ղարաբաղի շուրջ հակամարտությունը»,- ասվում է հոդվածում։

Հրատարակությունը պնդում է, որ կողմերը ցանկացել են ճնշում գործադրել Բաքվի վրա՝ ապահովելու Հայաստանից մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյան մուտքը։

--00—ԼՀ