Զսպվածության կոչ ենք անում, զերծ մնացեք իմպուլսիվ քայլերից․ Էրդողանը՝ Իսրայելում տեղի ունեցողի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

d884dd2170f6fd2d14f30c8d8eacdddc

Թուրքիան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության սրման։ Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Անդրադառնալով երկրի ներքին խնդիրներին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան վճռական է ահաբեկչության դեմ պայքարում․ «Մեր առաջնահերթությունն է՝ դադարեցնել արյունահեղությունը տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս, Բալկաններից մինչև Սև ծով»։

--00—ՅՄ