Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

փաշ

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել  հոկտեմբերի 13-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 12-ին  Բիշքեկում նախատեսված է ԱՊՀ  ԱԳ նախարարների խորհրդի նիստ, որին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, այլ ոչ թե Արարատ Միրզոյանը։

--00--ԼՀ