Հիմա կտեսնենք՝ ԱԺ-ում ով ինչ դիրքորոշում ունի. «Հայաքվեն» նախագիծը հանձնեց ԱԺ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբն այսօր Արցախի վերաբերյալ նախագիծը պաշտոնապես մուտքագրեց ԱԺ, այն 50.000 և ավել ստորագրություն է հավաքել, ԿԸՀ-ն հաստատել է ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։

Նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ արդեն հիմա պարզ կդառնա, թե ՀՀ Ազգային ժողովում ով ինչ դիրքորոշում ունի։

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ