ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, իրավաբան Արամ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց օրենքի նախագիծ՝ երկու հոդվածով, որը ներկայացվելու է ԿԸՀ։
Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, այն հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը։
Պետրոսյանը նշեց, որ 10-օրյա ժամկետում ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի։ Դրական պատասխանի դեպքում կմեկնարկի ստորագրահավաքի գործընթացը․ «50 000 ստորագրություն է պետք, որ կարողանանք դիմել ԿԸՀ-ին, իսկ հետո ԱԺ»,-ասաց նա՝ հավելելով՝ հույս ունի, որ հարցը լուծում կստանա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ