Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News 

դր

Իսրայելի ազգային անվտանգության բյուրոն Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս կարճ ժամկետներում հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը

Նման կոչը բյուրոն բացատրել է արտերկրում գտնվող իսրայելցիների նկատմամբ հետհեզտե սաստկացող ահաբեկչական սպառնալիքներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ ձեռնարկված լայնամասշտաբ հարձակմամբ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը թևակոխել էր ռազմական բախումների նոր փուլ։

Իսկ Իսրայելի՝ Գազայի ուղղությամբ սկսած հակահարձակումից հետո մահմեդական մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատների վրա հարձակումներ էին իրականցվել:

--00--ԼՀ