Պիկեն փառատոնի ժամանակ ընկել է բարձրությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Pique-750x375

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն ընկել է բարձրությունից  իսպանական Kings League մեդիա ֆուտբոլային մրցաշարի բացման փառատոնի ժամանակ։

36-ամյա իսպանացին միջոցառման ավարտից հետո գնացել է դեպի երկրպագուները՝ ինքնագրեր ստորագրելու։ Բջջային հեռախոսով խոսելու ժամանակ նա ընկել է բեմի և դահլիճի միջև ընկած բաց տարածությունը։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մարզիկը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Տեսանյութն՝ այստեղ։

--00—ՅՄ