Կանադայի ԱԳ նախարարը Ջերմուկի հատվածում դիտարկել է իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, ծանոթացել այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել  է օպերատիվ իրավիճակը և տվյալներ փոխանցել այդ հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։

Բադասյանը մանրամասնել է, որ այդ հատվածում Ադրբեջանը մխրճվել և զավթել է 7600 հեկտար տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ