Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կանադացի փորձագետի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

image.thumb_

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ողջունել է  կանադացի առաջին փորձագետի ժամանումը ՀՀ՝ մասնակցելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

«Անցյալ տարվա Հայաստան իմ այցից վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը,  այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։

Ողջունում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությանը մեր առաջին փորձագետի՝ Ալեքսանդր Գրուշևսկիի միանալու լուրը»,- գրել է Ժոլին թվիթերի իր էջում։

--00—ՅՄ