Ոսկե մեդալով համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

աղջ.

Զորամասը շատ մոտ էր մեր տանը. միշտ հետաքրքրությամբ էի հետևում զինվորական անցուդարձին։ Դիմեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ընդունվեցի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, ոսկե մեդալով ռազմական համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին․

«Շատ դժվար էր, բայց նաև՝ անչափ հետաքրքիր։ Ռազմական գործի փորձառու դասախոսներ, գիտելիքներդ ու հմտություններդ զարգացնելու լայն ասպարեզ, հագեցած զինվորական առօրյա, էլ ի՞նչ էր պետք` մասնագիտությունդ գրավիչ դարձնելու համար։ Տասներեք զինատեսակներից դիպուկ կրակել ենք սովորել»։

Արմինեն գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

«Որպես սպա՝ սահմանամերձ զորամասում ծառայելու տարիներն ինձ համար հիմքը ճիշտ դնելու և կայացման տարիներ էին։ Մեր գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, իսկ ծառայության անցնելու համար կարող են դիմել այս գործով հետաքրքրված բոլոր հայրենասեր և աշխատասեր կանայք ու աղջիկները, քանի որ կինը հավասարապես պատասխանատու է մեր խաղաղ ապագայի համար, և առաջարկվող պայմանները բոլոր առումներով լավն են»։

Այսօր, ըստ կապիտան Գրիգորյանի, իրենց ստորաբաժանման համար լավագույն պայմաններ են ստեղծվում՝ թե՛ կեցության, թե՛ պարապմունքների համար։

--00—ԼՀ