ԱՄՆ-ն մարդասիրական դադարի կոչ է անում, Նեթանյահուն արձագանքում է՝ հրադադար չի կարող լինել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_1

Զելենսկին աջակցություն է հայտնել Իսրայելին՝ կոչ է անելով, սակայն, մարդասիրական միջանցքներ ստեղծել, գրում է Ամերիկայի Ձայնը։

Չնայած Վաշինգտոնին տակավին չի հաջողվել Գազայում հրադադարի շուրջ փոխհամաձայնության հասնել արաբական երկրների ղեկավարների հետ, սակայն ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Իսրայելին՝ մարդասիրական դադար տալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի վերահաստատել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ իսրայելցի պատանդները «Համասի» ձեռքին են, անիմաստ է խոսել հրադադարի մասին։

Իրաք՝ չհայտարարված այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին է հանդես եկել պետություններին ու տարածաշրջանային դերակատարներին ուղղված նախազգուշացմամբ՝ հեռու մնալ Իսրայել-«Համաս» հակամարտությունից։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում։

«Կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով կարող է փորձել օգտվել Գազայի հակամարտությունից, կամ սպառնալ մեր [զինվորական] անձնակազմին, մի՛ արեք այդ»,- հայտարարել է Բլինքենը:

Բլիքենի ներկայացմամբ, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ կիրակի կայացած հանդիպմանը քննարկել է նաև Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և իսրայելա-արաբական հակամարտությունը՝ երկու պետությունների գոյության սկզբունքի հիման վրա կարգավորելու հեռանկարը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ