Փաշինյանի քայլերը չեն հավանում 62% հարցված քաղաքացիները, ԱԺ-ի գործունեությունը՝ 64․2%-ը․ «GALLUP»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

2023թ-ի նոյեմբերի տվյալներով  հարցված քաղաքացիների 22,3 տոկոսը նշել են, որ լիովին բավարարված են իրենց կյանքով,  ավելի շուտ բավարարված են նշել են հարցվածների 32,2 տոկոսը, 29,4 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բավարարված չեմ, իսկ 15,1 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բավարարված չեմ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ խոսելով անցկացված հետազոտությունից։

Նավասարդյանը նշեց, որ ուսումնասիրություններուվ փորձել են պարզել նաև քաղաքացիների կարծիքը Փաշինյանի, ԱԺ-ի և Կառավարության աշխատանքին վերաբերյալ , ինչից պարզ է դարձել, որ Փաշինյանի քայլերը չեն հավանում հարցված քաղաքացիների  62% -ը, իսկ  ԱԺ-ի գործունեությունը՝ 64․2%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ