ՌԴ-ն կարող է ծնկի բերել Հայաստանի տնտեսությանը, առաջացնել կոլապս, սակայն չի գնա այդ քայլին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Ըստ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի կնքած Շուշիի հռչակագրի, Հայաստանով երկաթուղային բեռների տեղափոխում չպետք է լիներ, փոքր հատվածով Մեղրին պետք է դառնար ընդամենը տարանցիկ գոտի, ուստի մեր տեսակետից Հայաստանը չէր կարող դառնալ տրանսպորտային հանգույց։ Այս մասին 24News-ի «Հաղորդում Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի բիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով Բաքվի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղին ոչ թե անցնելու է Հայաստանով, այլ Իրանով։

«Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերում Հայաստանը տրանսպորտային հանգույց դարձնելը չէր մտնում», - նկատել է նա։ Խոսելով Ռուսաստանի՝ Հայաստանի տնտեսության վրա ունենալու ազդեցության մասին, Գաբրիելյանի նշել է, որ Մոսկվայում կան ազդեցության բազմաթիվ գործիքներ՝ արտահանման հարցում խնդիրներ հարուցելուց մինչև գազի գին։ «Ռուսաստանն ունի Հայաստանի տնտեսությունը ծնկի բերելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն, իմ կարծիքով, ինչպես նաև հաշվի առնելով այլ երկրների հետ փորձը, ում հետ Մոսյկվայի հարաբերությունները վատացել են, ՌԴ-ն այդ քայլին չի գնա», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 --00—ԱՊ