Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ներկայության ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ադ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահություն է ներկայացվել երկրի նախագահի նախագիծն Ադրբեջանում Թուրքիայի զինուժի ծառայության ժամկետը 2023թ․ նոյեմբերի 17-ից սկսած ևս մեկ տարով երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախագծում նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռևս խաղաղության պայմանագրի ստորագրմամբ վերջնական կարգավորում չի ապահովվել։

Օրինագծում նշվել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ձևավորած համատեղ կենտրոնը (Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը-թարգմ․), որտեղ ծառայում է Թուրքիայի զինուժի անձնակազմը, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, հիշատակվել է, որ «Թուրքիան համատեղ կենտրոնի միջոցով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը և կողմերի միջև վստահության կառուցմանը»։ 

Նշվել է, որ համատեղ կենտրոնում Թուրքիայի զինուժի անձնակազմի պարտականությունների շարունակումը «տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերի և նրա ազգային շահերի պահանջն է»։

Հիշատակվել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած գործողությունների մասին։

 --00—ԼՀ