Փաշինյանը Գիքորի նման «էստի համեցեքով» բոլորին հրավիրում է ՀՀ՝ իրենց փայը ստանալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Փաշինյանը մեկ դարպասի վրա խաղ է վարում, բացառապես արևմտյան հարթակի վրա է խաղում՝ առանց քաղաքական օրակարգ, տեսլական ունենալու, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով այսօրվա այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում նշել է, որ չի մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

«Տենդենց է գնում միակենտրոն աշխարհակարգի փլուզման  և աշխարհի ռեգիոնալացման, դա նշանակում է ԱՄՆ-ի և Արևմուտքի միաբևեռ տիրապետությունը աշխարհում վերջանում է, խնդիրների լուծման բանալին տեղափոխվում է ռեգիոններ։ Այս ամենը հաշվի չի առնվում և «Ցռան Վերգոյի» նման գնում են Եվրոպա։ Արտաքին քաղաքական վեկտոր ենք փոխում, բայց իշխանության համարձակությունը չի հերիքում այդ մասին խոսելու։ Փաշինյանը Գիքորի նման «էստի համեցեքով» բոլորին հրավիրում է Հայաստանից իրենց փայը ստանալու, ՀՀ-ի ճակատագիրը դրված է կոնի վրա»,-ավելացրեց նա։

Քաղաքագետի խոսքով, Ալիևը ոչ մի հարթակից չի փախչում, Բրյուսելի առաջ պայման է դրել, կգնա հանդիպման, եթե օրակարգում լինի Ադրբեջանի ու Նախիջևանի հաղորդակցության  հարցը․

«Ով դառնա խաղաղության «սպոնսոր», նա կվերահսկի Սյունիքով անցնող ճանապարհը, հիմա սիրաշահում են, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ էլ վազի Բրյուսել ծուղակում հայտնվելու համար, այս համատեքստում է Բորելի՝ ականջ շոյող հայտարարությունը։  Ստիպում են հակառուսական դոզան ավելացնել՝ երաշխիք չտալով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ