ԵԽ-ում Փաշինյանը ՀՀ-ի ուկրաինացման անոնսը տվեց՝ համաձայնվելով դառնալ հակառուսական պլացդարմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ունեցավ բոլոր ժամանակների իր ամենահակառուսական ելույթը՝ բացահայտ հայտարարելով, որ ՀՀ-ն պատրաստ է վերածվել հակառուսական պլացդարմի ու գնալ ուկրաինազացիայի ճանապարհով։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանի ուկրաինացման անոնս էր՝ բավականին բացահայտ տեքստով։ Արտառոց է, որ երկրի ղեկավարը գնում է մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոն ու սեփական շահերի փոխարեն սկսում է վատաբանել ռազմավարական դաշնակցին։ Քաոտիկ անորոշությունը արտաքին քաղաքականությունում գոյություն ունի։

Մեկ շաբաթ առաջ երդվում էր, թե Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր չի պատրաստվում փոխել, երեկ էլ խոսում է մի բան, որն իր ամենահակառուսական ելույթն էր՝ նկարագրելով, թե ինչ են ռուսներն ուզում անել Հայաստանում։ Ասում է, թե իբր իրեն ուզում են տապալել։ Անգամ Ուկրաինան դաս չեղավ Փաշինյանին։ Ինքը ըստ էության համաձայնություն տվեց Հայաստանը դարձնել հակառուսական պլացդարմ», - նկատել է վերլուծաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ