Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

էր

Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ:

Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերզված ռազմական գործողություններին, շեշտել է դրանց ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու մասին:

Նա նաև խոսելով տարածաշրջանում «կապուղիների ապաշրջափակումից», այն կարևոր է համարել  Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի տեսանկյունից:

Բացի այդ, այս համատեքստում Գյուլերը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ: 

Թուրքիպայի Պնախարարը խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից: Այս առումով շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այն, որ չեն պատրաստվում ռուսական ճանաչել Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժյեն:

Թուրք նախարարը վերոնշյալ տարածքները համարել է օկուպացված և Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները որակել միջազգային իրավունքի խախտում: 

Անդրադառնալով հանդիպմանը, Գյուլերը հայտարարել է, որ դրա շնորհիվ հնարավորություն են ստացել քննարկել իրենց երկրների միջև առկա ու պոտենցիալ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։

Նրա խոսքով՝ հանդիպմանը ևս մեկ անգամ արտահայտել են իրենց աջակցությունը Ադրբեջանի և Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև օրեցօր խորացող և հարստացող եռակողմ համագործակցությունը լայն շրջանակով՝ ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը, ծառայում է երեք երկրների համատեղ շահերին և ակնկալիքներին։

Այս համագործակցությունն էլ ավելի զարգացնելու մեր կամքը վերահաստատեցինք ստորագրված եռակողմ հանդիպման արձանագրությամբ»,-հավելել է նա։

--00—ԼՀ