Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի վերջին առաջարկներին Բաքուն դեռ չի արձագանքել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի վերջին առաջարկներին Բաքուն դեռ չի արձագանքել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Հարցին, թե պայմանագրի վեց կետերը ներկայացնելուց հետո ինչ է տեղի ունեցել, Սաֆարյանը նշեց․ «Երբ պատասխան լինի, կնշենք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ սահմանազատման մասով հանդիպման վերաբերյալ կա հաղորդագրություն, որում ամեն ինչ ասված է, ավել ոչինչ չի կարող ասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ