ԵՄ-ն կուժեղացնի ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման օրակարգը կյանքի կոչելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1126036

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող համաժողովին։

Նախարարները կարծիքներ են փոխանակել Արևելյան գործընկերության և դրա ձեռքբերումների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև, թե ինչպես ԱլԳ-ն կարող է շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև ուղիները, թե ինչպես է պետք արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը, ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ