Ինչպես են պարեկները կեսգիշերին ձերբակալել «ճվճվ Արոյի» որդուն․ տեսանյութ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

image_750x_65781b2d7a164

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ կեսգիշերին «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով նախկինում 6 տարով դատապարվել էր վրաերթի արդյունքում երկու ոստիկանի մահ պատճառելու համար, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Կից ներկայացված տեսանյութում  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները ձերբակալում են Սարգիս Վարդանյանին եւ մեքենայի վարորդին։

Ինչպես «Հրապարակ»-ին հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից՝  մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, պարկեները հարկադրաբար կանգնեցրել են․ ձերբակալել ու տարել Մարաշի բաժին»,-մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ