Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

գգ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

Հունվարի 5-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

--00--ՍՊ