«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

իր

 «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  իրանական IRNA գործակալությունը:

Շարժման հայտարարության համաձայն՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ-Շադադի քաղաքի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել «Իրաքի իսլամական դիմադրության» անօդաչու թռչող սարքերի կողմից:

Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը  բազմիցս ստանձնել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների պատասխանատվությունը:

--00--ԼՀ