Անցկացվել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված. մասնակցել է նաև ՀՀ վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

փա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն անցկացրել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ։

Համերգին ելույթով հանդես է եկել «Հովեր» պետական կամերային երգչախումբը։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ 15:00-ից եկեղեցու հարակից տարածքում գործել են տաղավարներ, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

 

թ
ե

--00--ԼՀ