Իսրայելական բանակը գրոհել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

իս

 Իսրայելի զինվորականները Լիբանանում գնդակոծել են «Հըզբոլլահ» շարժման բազմաթիվ օբյեկտներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի բազմաթիվ օբյեկտների: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել Մարվահինա շրջանում գտնվող«Հըզբոլլահ»-ի ռազմական համալիրին, ինչպես նաև Այթա ալ-Շաբ շրջանի հրթիռային կայանքին ու ահաբեկչական ենթակառուցվածքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել արձակման կայանքին, որն օգտագործվել է Իսրայելի տարածքը գնդակոծելու համար, իսկ ուղղաթիռը`այն տարածքին, որտեղից հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ», - հավելել է մամուլի ծառայությունը։

 --00—ԼՀ