«Հեզբոլլահ»-ը Իսրայելին մեղադրել է Լիբանանի 34 բնակավայրեր հրետակոծելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

h

«Հեզբոլլահ»-ը  Իսրայելին մեղադրել է Լիբանանի խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեջ՝ նշելով, որ Իսրայելի բանակը մեկ օրվա ընթացքում  առնվազն 250 արկ է արձակել Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։

Ինչպես հաղորդել է Naharnet լրատվական հարթակը, գնդակոծության տակ են հայտնվել 34 բնակավայրեր, ավերվել է 8 բնակելի շենք, ևս ավելի քան 29-ին նյութական վնաս է հասցվել։ 

«Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում երկու մարտիկ է կորցրել իսրայելական հարվածների հետևանքով։ Զոհվել է նաև Քաղաքացիական պաշտպանության ծառայության մեկ փրկարար։ Խաղաղ բնակիչների թվում  վիրավորվել է հինգ մարդ։

--00--ԼՀ