Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

f5ad5c5cc57352_5ad5c5cc57392-770x510

Երևանից, Մոսկվայից, Բաքվից և Թեհրանից մեկնած ինքնաթիռները մառախուղի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»։

««Georgian Airways» ավիաընկերության Մոսկվա-Թբիլիսի չվերթն ուշացումով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, իսկ «Air Dilijans», «AZAL» և «Qeshm Air» ավիաընկերությունների ինքնաթիռները վերադարձել են այն օդանավակայաններ, որտեղից մեկնարկել են չվերթերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս պահին օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի։

--00—ՅՄ