Երևանում մառախուղի պատճառով Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_12

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։

««FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսում՝ Երևանում մառախուղի պատճառով»,-հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Զվարթնոց» օդանավակայանին։

Միաժամանակ նաղբյուրը նշում է, որ չվերթների չեղարկումներ օդանավակայանում չեն եղել։

--00—ՅՄ