Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 57-ամյա Աղաբեկ Ս.-ն, նա հետախուզվում էր 2016 թ.-ից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

timthumb

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվայում գործուղման մեջ գտնվող ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերխմբին է ներկայացել և նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 57-ամյա Աղաբեկ Ս.-ն, որը 2016 թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ