Բարսելոնան հաղթեց Օսասունային ու սուպերգավաթի համար կխաղա Ռեալի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

barselo-750x375

Իսպանիայի սուպերգավաթի  կիսաեզրափակիչ 2-րդ խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Օսասունայի» դարպասը։

Կատալոնյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Լեվանդովսկին ու Յամալը։ Սուպերգավաթի համար խաղում «Բարսելոնան» կմրցի «Ռեալի» հետ։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ