Քաղաքացին Բավրայի մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Screenshot_4

ՀՀ քաղաքացին ծեծի մատերիալ է. Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ. Գասպարյանը, ժամեր առաջ հայ-֊վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

«Ըստ նրա ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները ըստ Լ.Գ֊ի մոտ 25 հոգով (բացառությամ հերթափոխի պետից) հարվածել են սկզբում նրա 65 ամյա հորը, ապա եղբորը հետո իրեն...

Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ֊-ն երրորդ կարգի հաշմանդամ է

Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով»:

--00—ՅՄ