Ալիևն ու Օվերչուկը Բաքվում քննարկել են «Հյուսիս-Հարավ» նախագծի խթանման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

օօ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում քննարկել են տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի առաջմղմանն առնչվող հարցեր։ ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Նախօրեին Օվերչուկը Բաքվում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը։

--00—ԼՀ