Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

qnn

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի հիմնական գործողությունները, որոնք նպատակ ունեն աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետևողական ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի և իրավական և ինստիտուցիոնալ հենքի կատարելագործմանը։ Կողմերը քննարկել են նաև ծրագրի առաջիկա մեկ տարվա համար պլանավորվող գործողությունները:

Արդարադատության նախարարի տեղակալի կողմից ներկայացվել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքը և դրա շրջանակներում համագործակցության հետագա հնարավոր ուղիները, ներառյալ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվայնացման, հանրության իրազեկվածության բարձրացման, և ոլորտային քաղաքականությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի հետագա փուլում վերոնշյալ ուղղություններով աջակցության շրջանակները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ։

--00—ԼՀ