Սաստիկ բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

բուք

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ, հունվարի 24-ին՝ ժամը 9։50-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Հորդորում ենք վարորդներին զերծ մնալ այդ ուղղությամբ երթևեկելուց», - նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ