ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ֆեյք հեղափոխության սուտ խոստումները» խորագրով հերթական գրառումն է արել ֆեյսբուքյամ էջում։ Գրառումը՝ ստորև․
«Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում տիրում է նեոբոլշևիկյան հեղկոմական իշխանությունը: Իշխանություն, որի առաջնորդ Նիկոլը եկել է իշխանության ստի, կեղծիքի, շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա: Ամիսներ շարունակ խոսել եմ Նիկոլի ստերից…
• Նա խոստանում էր պայքարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ և վերացնել այն… Սուտ է:
• Բյուջեն 800 միլիոնով ավելացնել… #SutNikol
• Տեսախցիկները հանել…#SutNikol
• Կարմիր գծերը վերացնել…#SutNikol
• Ներդրումային բում ապահովել… #SutNikol
• Պետական աշխատողների աշխատավարձ բարձրացնել… #SutNikol:
• Աշխատատեղեր ստեղծել… #SutNikol: Հակառակը՝ աշխատատեղերը փակվում են և մարդիկ ՝օպտիմալանում:
• Աղքատությունը կտրուկ նվազեցնել… #SutNikol:
• Տնտեսությունը թռիչքային զարգացնել… #SutNikol:
• Արտագաղթը նվազեցնել՝ ներգաղթ ապահովելով… #SutNikol:
• Դատավորներին չզանգել… #SutNikol:
• Իրավապահ համակարգին չմիջամտել… #SutNikol:
• Քաղաքական վենդետա չիրականացնել… #SutNikol:
Սրան գումարեք արտաքին ու անվտանգային ոլորտում բազմաթիվ ստեր…
• Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել… #SutNikol:
• ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ… #SutNikol:
• ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը Հայաստանինն է լինելու... #SutNikol:
• Կախարդական փայտիկով բոլոր խնդիրները լուծել… #SutNikol:
Հ.Գ. Նիկոլը ստախոս է ու գլխավոր ֆեյքն է:
#SutNikol»։