Արփի Դավոյանի և Մանվել Գրիգորյանի սանիկի համատեղ լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

նա

Երեկ` հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առիթով Պաշտպանության նախարարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել են շուրջ 2500 հոգի, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ և բարձրաստիճան այլ պետական պաշտոնյաներ:

Հրավիրյալների թվում էին նաև ՔՊ-ական համայնքի ղեկավարներ և ոչ միայն:

24News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ իշխանության կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաև Գորիսի երբեմնի ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանը, որը իր ընդդիմադիր հայացքների համար էլ որոշ ժամանակ անցկացրեց կալանավայրում:

1

Երեկվա միջոցառումից կադրեր են հրապարակել ՔՊ-ական պատգամավորները, մասնավորապես` Արփի Դավոյանը, որը լուսանկարվել է Մանվել Գրիգորյանի սանիկ Անանիկ Ոսկանյանի հետ, որը ղեկավարում է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքը:

--00—ԼՀ