Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

կալ.

Փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ․Վ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։

Խուզարկության արդյունքում ծառայողները վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։

--00—ԼՀ